Մշակույթ 

Հյուսիսային Կորեայում առաջին անգամ արևմտյան ռոք խումբ է ելույթ ունեցել

Հյուսիսային Կորեայում առաջին անգամ արևմտյան ռոք խումբ է ելույթ ունեցել։ Խոսքը սլովենական Laibach խմբի մասին է։ Նրանք առաջին ռոք երաժիշտներն են, որոնց համերգը թույլատրել են այդ երկրի իշխանությունները։

Laibach-ը հանդես է եկել 45 րոպե, Փխենյանում՝ 1500 հանդիսականների ներկայությամբ։ Նրանք, ի թիվս բազմաթիվ ստեղծագործությունների, կատարել են կորեական ժողովրդական երգ։

Խումբը ստեղծվել է 1980-ականների սկզբին, ունի ավելի քան 20 ալբոմ։

Նույն շարքից