Սիրիայի արեւելքում գտնվող Մեյադին քաղաքում տեղակայված ԻՊ խմբավորման 16 գրոհայինի մոտ գրանցվել է սպիդով վարակվելու դեպքեր:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, վարակվածների հիմնական մասը օտարեկրյա վարձկաններն են, որոնց զգալի մասը թմրամոլներ են:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ սպիդի տարածմանը նպաստում է նաեւ բազմակնությունն ու սեքսուալ ստրկության տարածումը:
Տվյալների համաձայն վարակվածները տեղաբաշխվել են տեղի հիվանդանոցում, իսկ նրանց նկատմամբ կարանտին է հաստատվել:
ԻՊ խմբավորման առաջնորդները սպիդով վարակված գրոհայիններին ստիպում են դառնալ մահապապար-ահաբեկիչներ: