Ուկրաինայում զինծառայությունից խուսափողների թիվը գնալով աճում է:
Ներկայումս երկրի դատախազությունը հետաքննում է շուրջ 1400 դասալիքների գործերը, ովքեր խուսափում են բանակից:
Հիմնականում դասալիքներ են համարվում այն քաղաքացիները, ովքեր աշխատում են Ղրիմում կամ անցել են Դոնբասի աշխարհազորայինների կողմը:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ դասալքության հիմնական շարժառիթ հանդիսանում է հանգամանքը, որ զինվորականները չեն ցանկանում մարտնչել Դոնբասի իրենց հայրենակիցների դեմ, ինչպես նաեւ անհեռանկարային համարում ուկրաինական բանակում ծառայելը:
Կիեւի զինդատախազությունը ներկայումս հետաքննում է Ուկրաինայի ազգային անվտանգության շուրջ 1377 աշխատակիցների գործերը:
Հիմնական գործերը վերաբերվում են այն քաղաքացիներին, որոնք Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորումից հետո, մնացել ու աշխատում են թերակղզու իրավապահ մարմիններում: