Ռազմական 

Ուկրաինական ուժայինները խոշոր զորամիավորումներ ու ռազմական տեխնիկա են կենտրոնացրել Դոնբասում

Ուկրաինական ուժայինները օգոստոսի 20-ին հարձակման անցնելու նպատակով հակամարտության շփման գոտում կենտրոնացրել են զինված ուժերի 3 հարվածային խումբ:

Այս մասին լրագրողներին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ միայն Մարիուպոլի ուղղությամբ հակառակորդը կենտրոնացրել է 5 առանձին մեխանիզացված ու 1 հրետանային բրիգադ, ինչպես նաեւ՝ հրետանային մեկ մարտկոց:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ ընդհանուր առմամբ խմբավորումը հաշվվում է 22,5 հազար զինծառայող, 130 տանկ, 560 զրահամեքենա, 55 ծանր ու 200 միջինտրամաչափի հրետանային համակարգ ու 720 հակատանկային միջոց:

Ընդհանուր առմամբ ուկրաինական կողմը Դոնբասի ուղղությամբ կենտրոնացրել է 90 հազար զինծառայող, 450 տանկ, 2,5 հազար զրահամեքենա, 5 հրթիռային համակարգ, ավելի քան հազար հրետանային համակարգ, 3,5 հազար հակատանկային միջոց:

Նույն շարքից