Ռազմական 

ՆԱՏՕ-ն կոչ է արել Դոնբասի աշխարհազորայիններին հրաժարվել հարձակողական գործողություններից

ՆԱՏՕ-ն կոչ է արել Դոնբասի աշխարհազորայիններին հրաժարվել հարձակողական գործողություններից:
Հյուսիսատլանտյան ալյանսը հայտարարել է, որ չի հանդուրժելու աշխարհազորայինների կողմից նոր տերիտորիաների զավթումը:
Այլանսը Ռուսաստանին հիշեցրել է, որ Դոնբասի հակամարտության սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է աշխարհազորայիններին սատարող Ռուսաստանի վրա:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ օգոստոսի 19-ին ՆԱՏՕ 28 անդամ-երկրների կոնսուլտացիաներից հետո ալյանսի հատուկ ներկայացուցիչ Կարմեն Ռոմեոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հովանավորվող աշխարհազորայինների հարձակողական գործողությունները կարժանանան միջազգային հանրության արժանի արձագանքին:

Նրա խոսքերով հակամարտության բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու զերծ մնան իրավիճակի հետագա սրացումից:
Վերջում կրկին մեղադրանքներ են հնչել Ռուսաստանի հասցեին, ինչպես նաեւ շեշտվել, որ ալյանսը հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության ու տերիտորիալ անձենմխելիության պահպանման օգտին:

Նույն շարքից