Ընկույզն հայտնի է իր սննդարարությամբ՝ ուտել մեկ կիլոգրամ ընկույզ միևնույն է, թե միանգամից ուտել մեկական կիլոգրամ միս, հաց, կարտոֆիլ և տանձ:
Ընկույզի 400 գրամը հավասար է մեկ օրվա սննդի չափաքանակին:
Օգտակար և համեղ են բոլոր տեսակի ընկույզները: Սակայն ամենաօգտակարը ոչ թե էկզոտիկ, այլ սովորական ընկույզն է: Ամերիկյան գիտնականները հայտնել են իրենց հետազոտությունների արդյունքները, որոնցից հետևում է, որ սովորական ընկույզը, որն անվանվում է նաև արքայական, հակաօկսիդանտների և թունանյութերը չեզոքացնող բնության կողմից ստեղծված ամենալավ աղբյուրն է:
Փորձի ղեկավար Ջո Վինսոնը ասում է, որ ընկույզը պետք է լինի յուրաքանչյուր մարդու առողջ սննդի անբաժանելի մասը:
Ընկույզի սննդարար լինելու մասին լավ տեղեկացված են հումակերները: Պարունակելով մեծ քանակությամբ սպիտակուց՝ ընկույզը կարող է համարժեք փոխարինել մսին:
Ընկույզի մեջ շատ են E, K և P վիտամինները, ցինկը, յոդը, ֆոսֆորը, կալցիումը:
Եթե օրվա ընթացքում ուտել հինգ հատ ընկույզ, կարելի է զգալիորեն իջեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների, շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը: Եվս մեկ առավելություն. ընկույզն օգտագործվում է հում վիճակում, ջերմային մշակումը փոքրացնում է պտղի օգտակարությունը:
Չի կարելի՝
Ընկույզը պետք չի չարաշահել, քանի որ այն բարձր կալորիական է: Ընկույզով կարելի է փոխարինել այն սննդամթերքները, որոնք հագեցած են ճարպերով՝ օրինակ պանիրը, յուղոտ միսը: