Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին հարվածած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:
Այս մասին Analitik.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ի պատասխան «Հայկական ժամանակի» հարցի հայտնել է, որ միջադեպի առիթով նշանակվել է ծառայողական քննություն։