Euromag.ru կայքի փոխանցմամբ՝ Netflix ընկերությունը 140 մլն. եվրո արժողությամբ սերիալ կնկարահանի Էղիսաբեթ 2-րդ թագուհու մասին:
Ապագա սերիալի տասը մասերից յուրաքանչյուրը կներկայացնի թագուհու կառավարման մեկ տարին: Ուշադրության կենտրոնում կլինեն բազմաթիվ աուդենցիաները, ինչպես նաև այն ամենը, ինչ կապված է նրանց հետ՝ ինտրիգներ, գաղտնիքներ, խարդախություններ և, իհարկե, սիրային կապեր, այն ամենը, ինչ տեղի է ունեցել 1952-ից Բուքինգհեմյան պալատում և Դաունինգ-սթրիթ, 10 հասցեում, և հետագայում ազդել է 20-րդ դարի պատմության ընթացքի վրա:
Առաջին սերիաները կհեռարձակվեն Netflix-ով 2016-ի կեսերին: Գլխավոր դերերում հանդես կգան Քլեր Ֆոյը, Մեթ Սմիթը և Ջոն Լիտգոուն:

