Առողջապահություն 

A վիտամինի հատկությունները

A վիտամինը մասնակցում է օքսիդավերականգնման ռեակցիաներին, սպիտակուցների սինթեզի կարգավորմանը, խթանում է նորմալ նյութափոխանակությանը, բջջային և միջբջջային մեմբրանների նորմալ ֆունկցիաներին, մեծ դեր է խաղում ոսկրերի և ատամների ձևավորմանը, ինչպես նաև ճարպային ավելցուկների քայքայմանը (օգտագործմանը), անհրաժեշտ է նոր բջիջների առաջացման և նրանց աճի համար, դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։

Այն նաև նպաստում է աչքի խոնավացմանը, հատկապես անկյուններում, պաշտպանելով դրանց չորացումից և ցանցաթաղանթի հետագա վնասումներից։

A վիտամինն անհրաժեշտ է նաև իմունային համակարգի նորմալ գործունեությանը և հանդիսանում է ինֆեկցիաների դեմ պայքարի պրոցեսի անբաժանելի մի մաս։

A վիտամինը պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից, գրիպից և շնչառական, մարսողական համակարգերի և միզուղիների ինֆեկցիաներից։

Վիտամին A-ի առկայությունը արյան մեջ հանդիսանում է այն գլխավոր գործոններից, պայմաններից մեկը, որոնք պատասխանում են այն հարցին, թե ինչու զարգացած երկրներում բնակվող երեխաները ավելի հեշտ տանում այնպիսի ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպիսիք են կարմրուկը, ջրծաղիկը, մինչդեռ ավելի ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում ավելի բարձր է մահացությունը, այդ վիրուսային վարակներից։

A վիտամինի առկայությունը երկարացնում է կյանքը, նույնիսկ ՁԻԱՀ-ով հիվանդների։

Եվ իրոք, հենց այնպես չէ, որ գրեթե բոլոր ժամանակակից կոսմետիկ միջոցների պարունակության մեջ մտնում են ռետինոիդները և նրանց սինթետիկ անալոգները։

A վիտամինն օգտագործվում է մաշկի գրեթե բոլոր հիվանդությունների բուժման ժամանակ (պսորիազ, պզուկներ և այլն), մաշկի վնասվածքների ժամանակ (վերքեր, արևայրուկներ)։

A վիտամինն արագացնում է ապաքինման գործընթացը, ինչպես նաև խթանում կոլլագենի սինթեզը, բարելավում նորաստեղծ հյուսվածքների որակը և նվազեցնում ինֆեկցիաների վտանգը։

A վիտամինը առկա է  գազարում, դդումում, քաղցր պղպեղում, ծաղկակաղամբում, քաղցր կարտոֆիլում, կանաչ սոխում։ Ինչպես նաև ձկան յուղում, լյարդում, ձկնկիթում, կաթում, մարգարինում, թթվասերում, կարագում, կաթնաշոռում։

 

Նույն շարքից