Ռազմական 

Միացյալ նահանգները Ավստրալիային առաջարկել է ընդգրկվել ԻՊ խմբավորման դեմ գործող կոալիցիայում

analitik.am

Միացյալ նահանգները Ավստրալիային առաջարկել է ընդգրկվել ԻՊ խմբավորման դեմ գործող կոալիցիային, ինչի արդյունքում ավստրալիական ռազմաօդային ուժերը Սիրիայում ու Իրաքում կմասնակցեն գրոհայինների դիրքերի ռմբակոծություններին ու հետախուզական գործողություններին:

Միաժամանակ սահմանային շրջանների հրետակոծությունից հետո Իսրայելի զինված ուժերը ռմբակոծել են սիրիական կառավարական ուժերի դիրքերը: Ինչպես հաղորդում է ANNA-NEWS լրատվական գործակալությունը, իսրայելական հարվածային անօդուչա ինքնաթիռը սահմանից 15 կմ հեռավորությամբ ոչնչացրել է ավտոմեքենան, ինչի հետեւանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ:

Իսրայելական կողմի պնդմամբ դրոնը լիկվիդացրել է հրետակոծության անմիջական կազմակերպիչներին ու իրագործողներին: Բացի այդ վերոհիշյալ հատվածում Իսրայելը կենտրոնացրել է 20 տանկ:

Թուրքիան Ռեյհանլի քաղաքի երկյանքով սկսել է պաշտպանական պատի շինարարությունը: Թուրքական կողմի պնդմամբ սահմանային այս հատվածից է իրագործվում մաքսանենգ ապրանքների ու զենք-զինամթերքի տեղափոխումը:

Նույն շարքից