Սիրիայի Հալեպի պրովինցիայում սիրիական կառավարական զորքերի ու գրոհային խմբավորումների միջեւ հիմնական մարտերը ընթացել են Սֆիրա քաղաքի մոտակայքում ու մի շարք այլ թաղամասերում:
Հյուսիս-արեւմտյան ուղղությամբ, Լաթաքիայի շրջանում վնասազերծվել է 36 գրոհային, որոնց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են:
Հոմսի պրովինցիայում գրոհայինները ոչնչացրել են 5-րդ դարի քրիստոնեական եկեղեցին, գերեւեարել քրիստոնյա մի քանի ընտանիք ու նրանց տեղափոխել Ռաքքա:
Ինչպես հաղորդում է ANNA-NEWS լրատվական գործակալությունը,Պալմիրայի շրջանում գրոհայինները հարձակում են ձեռնարկել զինվորական օդանավակայանի ուղղությամբ, որտեղ տեղակայված է կառավարական զորքերի շտաբը:
Հարձակումը ավիացիայի հարվածների շնորհիվ կասեցվել է, գրոհայինները նահանջել են՝ մարտի դաշտում թողնելով 25 սպանված:
Միաժամանակ Դամասկոսի պրովինցիայում շարունակվում են մարտերը Արեւելյան Ղութում, որտեղ ահաբեկիչները նոր հարձակում են ձեռնարկել: Արյունալի մարտերի արդյունքում լիկվիդացվել է շուրջ 25 գրոհային, որոնց զգալի մասը լիբիացի ու սուդանցի վարձկաններ են: Ավարտվել է Զաբադանի քաղաքի ազատագրումը, լիբանանյան կամավորներն ու սիրիական ուժերը արդեն քաղաքի կենտրոնում են: