Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունում ստեղծվել է կոռուպցիոն ռիսկերի վերահսկման հանձնաժողով

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը ընդգծեց հանրության հետ համատեղ աշխատելու կարևորությունը, շնորհակալություն հայտնեց հանձնաժողովում ընդգրկվելու առաջարկը ընդունելու համար:

Նախարարը համառոտ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտված են բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկմանը և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերով արված յուրաքանչյուր քայլ կպսակվի հաջողությամբ:

Նորաստեղծ հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին գաղափարը, միևնույն ժամանակ նկատելով, որ համակարգում կան տարիներ շարունակ կուտակված հարցեր, որոնք կարելի է լուծել համատեղ աշխատանքի շնորհիվ: Նրանք բարձր գնահատեցին նախարարության` խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամությունը, հասարակական հնչեղություն ստացած հարցերին պատշաճ ուշադրությունը ու հետևողական աշխատանքը:

Քննարկման արդյուքնում որոշվեց 15 օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի գործելակարգը:

Նույն շարքից