Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին հայտարարել է, որ իրենք աշխատում են ընթերցողի մոտ նորմալ ճաշակ ձևավորել: Նա նախընտրելի է համարել, որ գրադարան այցելի Դոստոևսկի կարդացող մեկ մարդ, քան 10 հոգի, որոնք կասկածելի գրականություն են ընտրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Համաձայն տեղեկատվության, Մոսկվայի գրադարաններից հնարավոր է անհետանան Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» և Ուիլյամ Բերոուզի «Մերկ նախաճաշը» գրքերը:
Կիբովսկին ասել է, որ դա ոչ թե գրաքննություն է, այլ ավելի շատ իրավիճակը հասկանալու հարց:
2013-ից գրադարանները գնել են «Մոխրագույնի 50 երանգները»-ի 137 նմուշ: