Newsru.com կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայում անհայտ անձինք սպանել են 25-ամյա «օրենքով գող» Մաքսիմ Ֆրանցուզովին, ով առավել հայտնի է Ֆրանցուզ մականունով։
Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը կրակել է 4 անգամ, ինչի հետևանքով տղամարդը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոց: Ներկայում իրավապահ մարմինները որոնում են կրակողին։