Սեխը պարունակում մեծ քանակությամբ տարբեր տեսակի հանքանյութեր՝ կալիում, կալիցիում, ֆոսֆոր, կրեմնի և սա դեռ վերջը չէ: Հատկապես կալիումի առկայությունը նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը:
Հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունները առաջանում են լիպիդային փոխանակման խախտումների արդյունքում, ինչի հետևանքով խոլեստերինը նստվածք է առաջացնում երակներում: Սրա արդյունքում էլ լինում է երակների խցանում ու առաջանում են սրտանոթային հիվանդություններ:
Սեխի օգտագործումը նպաստում է խոլեստերինի վերացմանը, սրտի իշեմիկ հիվանդությունների հնարավորությունը հասնում է նվազագույնի: Սեխում առկա հանքանյութերը նպաստում են միոկարդի կրճատումներին, ինչն էլ բարելավում է սրտի աշխատանքը: Կալիումից բացի հաջորդ կարևոր հանքանյութը կրեմնին է, որը նպաստում է մազերի փայլին, ամրացնում է մաշկային հյուսվածքները: Հենց սա է պատճառը, որ արևելքում սեխի օգտագործումը կապում էին գեղեցկության հետ:
Սեխը օգտակար է սակավարյունության, հոդատապի, ավազաքարային, սիրտ-անոթային համակարգի, աղիքային, լյարդի հիվանդությունների դեպքում, հագեցնում է ծարավը, հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, նպաստում օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը, օժտված է միզամուղ ու լեղամուղ հատկություններով: