Առողջապահություն 

Ինտերնետային դարաշրջանի 8 նոր հիվանդությունները

analitik.am
Բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են հայտարարում բջջային սարքավորումների և համացանցի հետ կապված նոր անսովոր հիվանդությունների մասին:
 
Կեղծ հեռախոսազանգի սինդրոմ. այս դեպքում մարդը ձայնային հալյուցինացիաներ է ունենում, նրան թվում է, թե հեռախոսը գրպանում զանգում կամ թրթռում է՝ չնայած իրականում ոչինչ էլ տեղի չի ունենում: Հիվանդությունն ի հայտ է գալիս սթրեսի ֆոնին:
 
Նոմոֆոբիան առանց բջջային հեռախոսի մնալու վախն է:
 
Կիբերհիվանդություն. այս դեպքում մարդու մոտ էլեկտրոնային սարքավորումների հետ առնչվելիս առաջանում են գլխապտույտ և սրտխառնուք:
 
Facebook-ընկճախտ. մարդն ընկճախտի մեջ է ընկնում սոցցանցերում փոխհարաբերությունների կամ դրանց բացակայության պատճառով: Որքան շատ են մարդիկ ժամանակ անցկացնում Facebook-ում, այնքան վատ են տրամադրվում իրենց անձնական կյանքի նկատմամբ:
 
Համացանցային կախվածության դեպքում մարդը մշտապես ցանկություն է ունենում հասանելիություն ունենալ համացանցին:
 
Առցանց խաղերից կախվածություն. սա առաջացնում է ընկճախտ և կարող է հանգեցնել նույնիսկ ինքնասպանության:
 
Կիբերխոնդրիա. մարդը կարծում է, թե ունի մի քանի հիվանդություն, որոնց մասին կարդացել է համացանցում:
 
Google-ի էֆեկտ. մարդը վստահ է, որ գիտելիքներն իրեն պետք չեն, քանի որ ցանկացած տեղեկություն կարելի է գտնել համացանցում:

Նույն շարքից