Առողջապահություն 

Կաթը ընդդեմ քաղցկեղի

analitik.am
Գիտնականները ստեղծել են քաղցկեղի դեմ դեղորայք` կրծքի կաթի բաղադրության մեջ ներառվող սպիտակուցի հիմքի վրա: Ներկայումս այն նախահիվանդանոցային փորձարկումների փուլում է:
 
Մարդկային կաթի բաղադրության հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցներից լակտապտինը պարունակում է պեպտիդ, որն ազդում է քաղցկեղային բջիջների վրա՝ վնաս չհասցնելով առողջությանը: 
 
Տվյալ սպիտակուցի հիման վրա գիտնականները ստեղծել են գենետիկ կառուցվածք՝ այդ կերպ զարգացնելով վերջինիս բնական հատկությունները: Դեղորայքը փորձարկվել է մկների վրա և ցույց տվել, որ թոքերի և լյարդի մեջ մետաստազներ առաջացնող ուռուցքների պարագայում այն արդունավետ է:

Նույն շարքից