Ռազմական 

Հյուսիսկորեական 50 սուզանավեր դուրս են եկել բաց ծով

Չնայած սահմանամերձ միջադեպի կարգավորման շուրջ սկսված խաղաղ բանակցային գործընթացին, երկու Կորեաները շարունակում են ընդլայնել իրենց ռազմական պոտենցիալը սահմանի երկյանքով:
Հարավային Կորեայի իշխանությունները տեղեկացնում են, որ սահմանամերձ շրջանում Պխենյանը կրկնապատկել է հրետանու թվաքանակը:

Բացի այդ իրենց ռազմաբազաները լքել ու բաց ծով են դուրս եկել շուրջ 50 սուզանավեր, որոնց գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ իրավիճակը թերակղզում սրվել էր, երբ օգոոստոսի 20-ին Հարավային Կորեան հայտնել էր, որ ԿԺԴՀ զինված ուժերը կրակ էին բացել, ինչից հետո Սեուլը պատասխան գործողությունների էր դիմել:

Կողմերը հրադադարի խախտման մեջ մեղադրում են միմյանց: Հյուսիսային Կորեան սահմանային դեմարկացիոն չեզոք գոտում տեղակայել է 76 միլիմետր տրամաչափի հաուբիցներ:

Նույն շարքից