Սիրիայում ու Իրաքում ոչնչացվել են Գերմանիայից ռազմաճակատ մեկնած ու ահաբեկչական խմբավորումներում մարտնչող շուրջ 100 իսլամականներ:
Այս մասին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը, նշելով, որ ահաբեկիչների մեծ մասը անդամագրվել է ԻՊ խմբավորմանը:
Նախարարի խոսքերով Գերմանիայից Սիրիա ու Իրաք են մեկնել ու ահաբեկչական խմբավորումներին անդամագրվել ավելի քան 700 քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ներկայումս նրանց մի մասը ետ է վերադարձել մարտական գործողությունների վայրից, իսկ նրանց նկատմամբ սկսվել է հատաքննություն: