Ռազմական 

ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառել սիրիական Մարի քաղաքում

Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մարի քաղաքի ռմբակոծությունից հետո բնակիչների մոտ նկատվել է ջղաձգություն ու շնչահեղձություն, ինչը վկայում է տոքսիկ, թունավոր նյութերի կիրառման մասին:

ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Մարի քաղաքի բնակելի թաղամասերի հրետակոծության ընթացքում խաղաղ բնակչության դեմ օգտագործել են քիմիական լիցքերով ռումբեր: Այս մասին հայտնել է Սիրիայի SANA գործակալությունը, նշելով, որ գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման փաստեր գրանցվել էր նաեւ նախկինում:

Մասնավորապես քուրդ կամավորների ձեռքում էր հայտնվել ականանետ, որի ռումբերը դաշտային հետազոտության էին ենթարկվել: Նրանցում հայտնաբերվել էր թունավոր տոքսիկ նյութեր:

Նույն շարքից