Ռազմական 

Իրանը ներկայացրել է նոր Fateh բալիստիկ հրթիռը

Իրանը ներկայացրել է նոր 500 կմ հեռահարության բալիստիկ հրթիռը:
Նոր Fateh բալիստիկ հրթիռը առավել ժամանակակից է, հագեցած է արդիական սարքավորումներով ու սենսորով:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ հրթիռն ավելի վաղ փորձարկվել ու հաջողությամբ հասել է նշանակետին:

Առաջիկայում նախատեսվում է հրթիռի մասսայական արտադրությունը:
Իրանի նախագահի համոզմամբ թույլ երկիրը չի կարող պաշտպանել ինքնիշխանությունը, իսկ թշնամիներով շրջապատված Թեհրանը պետք է ամրապնդի իր ռազմական հզորությունը:

Նրա խոսքերով Իրանի ստրատեգիան կրում է խաղաղ, պաշտպանական բնույթ ու բացառում է յուրաքնչյուր ագրեսիվ գործողություն:

Նույն շարքից