ԱՄՆ-ն ու Թուրքիան մոտ ապագայում կսկսեն «համընդգրկուն օպերացիա» անցկացնել ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ Սիրիայում ու Թուրքիայում: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Այդ հարցին վերաբերող տեխնիկական բանակցությունները երեկ ավարտվել են, շուտով ձեռնամուխ կլինենք ԴԱԻՇ-ի դեմ համընդհանուր օպերացիայի անցկացմանը»,- ընդգծել է նա: