Մշակույթ 

Մել Գիբսոնը հարձակվել է կին լուսանկարչի վրա

Հայտնի դերասան ու ռեժիսոր Մել Գիբսոնը հարձակվել է կին լուսանկարչի վրա իսրայելական կինոյի փառատոնի ժամանակ, որն անցկացվում է այս օրերին Ավստրալիայում:

59-ամյա Գիբսոնը դուրս էր գալիս կինոթատրոնից իր նոր ընկերուհու՝ ձիասպորտի աշխարհի չեմպիոն 24-ամյա Ռոզալինդա Ռոսի հետ:

Daily Telegraph-ի լուսանկարիչ Քրիստի Միլլերը, ինքը որոշել է լուսանկարել դերասանին ու մի լուսանկար է արել: Սակայն տեղի ունեցածին Գիբսոնը ոչ ադեկվատ է արձագանքել՝ նա հրել է կնոջը, ապա սկսել է բղավել ու վիրավորել նրան: Նա հանգստացել է միայն այն ժամանակ, երբ Ռոզալինդան նրան ասել է, որ բավական է:

Նույն շարքից