24-ամյա երաժիշտ էդ Շիրանը որոշ ժամանակով լքում է բեմը։ Նա կամավոր կդառնա հայրենի Ֆրամլինգհեմ քաղաքում «Սյու Ռայդեր» բարեգործական խանութում։ Այս մասին հայտնում է Starslife-ը։
Բացի դրանից՝ պարզ է դարձել, որ Շիրանը պատրաստվում է նաև երիտասարդների համար մշակութային կենտրոն կառուցել և այդ նպատակի համար արդեն գնել է հին ոստիկանական բաժանմունքի շենք։ Նա այդ գործում արդեն 1 մլն ֆունտ է ներդրել։