Առողջապահություն 

Արհեստական ոսկրածուծը բուժում է արյան քաղցկեղը

analitik.am

Երկար տարիների ընթացքում արյան քաղցկեղի բուժումն իրականացվել է առողջ  ոսկրածուծ ունեցող մարդկանց ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով: Եւ չնայած դրան՝ սակավարյունությամբ բոլոր հիվանդների համար ուղղակի չեն հերիքում հյուսվածքի դոնորները:


Հետազոտողներն առաջին քայլերն են անում լաբորատորիայում ոսկրածուծի ստացման համար. նրանք ցողունային բջիջներն աճեցնում են բնական ոսկրածուծի միջավայրին նմանակող պայմաններ ունեցող միջավայրում:


Բայց լաբորատորիայում ոսկրածուծի ստեղծումը այդքան էլ հեշտ բան չէ: «Ոսկրածուծը շատ բարդ  կառույց է ՝ բազմաթիվ  տարբեր տիպի բջիջներով, մոլեկուլներով եւ սպիտակուցներով» ,- ասել է Գերմանիայում Կարլսրուէ տեխնոլոգիական համալսարանի (KIT)   բժիշկ Կորնելիա Լի-Տեդիկը:


Լաբորատորիայում աղի բյուրեղների շուրջ հիդրոհելի (լինզաների պատրաստման համար օգտագործվող նյութ) միջոցով ստեղծել են ոսկրածուծի սպունգանման  կառուցվածքը, որից հետո բյուրեղները հեռացվել են , որպեսզի ցողունային բջիջների դեպի ներս աճի համար անցք մնա: Այնուհետեւ նրանք ավելացրել են սպիտակուցներ եւ ցողունային բջիջներին օգնող այլ բջիջներ: Եւ վերջապես նրանք ներարկել են պորտալարից վերցված ցողունային բջիջներ:


Ցողունային բջիջների աճեցման այս եղանակը վերջնական մշակման կարիք ունի, ինչից հետո այն պետք է անցնի կլինիկական եւ կենդանիների վրա փորձարկումներ, նախքան  այն հնարավոր կլինի օգտագործել մարդկանց բուժման համար: Եթե ամեն ինչ  հարթ ընթանա, դա  տեղի կունենա նվազագույնը 15 տարի անց, ասել է Լի-Տեդիկը:





Սկզբնաղբյուրը՝ Fox News/Health

Նույն շարքից