Սելին Դիոնը խոսել է իր ամուսնու՝ Ռենե Անջելիի վերջին ցանկության մասին։ Դիոնի 73-ամյա ամուսինը, որն արդեն երկար ժամանակ պայքարում է քաղցկեղի դեմ, ցանկանում է մահանալ կնոջ գրկում։
«Ցանկանում եմ մահանալ քո գրկում»,- ասել է նա Դիոնին։ Սելինը հավաստիացրել է ամուսնուն, որ Ռենեյի կողքին կլինի եւ կկատարի նրա ցանկությունը, հայտնել է Dailymail-ը։
19Սելին Դիոնը և Ռենե Անջելին ամուսնացել են 1994-ին և ունեն երեք երեխա։