Ագաթա Քրիստիի անհայտ պիեսները հայտնաբերվել են բրիտանական թատերական պրոդյուսերի կողմից, ինչը համընկել է Ագաթա Քրիստիի ծննդյան 125-ամյակի հետ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ջուլիուս Գրինը հայտնաբերել է 5 լիարժեք պիես ու 5 դրամա, որոնք ավելի վաղ անհայտ են եղել կամ մոռացվել են։ Դետեկտիվի թագուհին հավատարիմ է մնացել իր ոճին, ինչի համար էլ դրանց մի մասում կատարվում են խորհրդավոր սպանություններ։
Հայտնաբերվել են նաև Ագաթա Քրիստիի՝ ավելի վաղ չհրապարակված նամակները։