Առողջապահություն 

Երաժշտական թերապիան քաղցկեղով հիվանդներին օգնում է պայքարել սթրեսի դեմ

analitik.am

Երաժշտական թերապիան քաղցկեղով հիվանդներին օգնում է պայքարել սթրեսի դեմ, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը տպագրված է գիտական Cancer ամսագրում: 

Նման եզրակացություն է արվել փորձի ընթացքում, որի մասնակից է դարձել 13-24 տարեկան 113 հիվանդ: Նրանք ցողունային բջիջների փոխպատվաստում էին անցել հիվանդությունը բուժելու նպատակով:

3 շաբաթվա ընթացքում գիտնականները նրանց տվել էին լսելու աուդիոգրքեր, տարբեր երաժշտություն, ինչպես նաև պայմաններ էին ստեղծել ստեղծագործելու համար: 

Գիտնականները նշել են, որ թերապիա անցած հիվանդներն ավելի հաստատուն են դարձել բուժման նկատմամբ, նրանց տրամադրությունը լավացել է, թուլացել են ցավերը:

Նույն շարքից