Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստին մեղադրող Հարություն Սարգսյանը առաջարկեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ նշելով, որ բոլոր մեղադրանքները ապացուցված են։
Մեղադրյալ Հայկ Կյուրեղյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի պատճառով դատական սանկցիա էր կիրառել։
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 11-ին ժամը 12-ին։
Նիստի ավարտից հետո Հայկի հարազատները սկսեցին բարձր իրենց կարծիքը հայտնել. «Միանգամից ցմահ տայիք կամ էլ մահվան դատավճիռ տայիք»։ Դատավորը կարգադրեց բոլորին հեռացնել նիստերի դահլիճից։