Եվրոպայի անվտանգության նկատառումներից առաջնորդվելով, Միացյալ նահանգները մտադիր է եվրոպական մայրցամաք տեղափոխել ռազմաօդային ուժերի 4 F-22 ռմբակոծիչներ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Դեբորա Լի Ջեյմսը, նշելով, որ ինքնաթիռների տեղակայումը նախատեսված էր դեռեւս նախորդ տարվա ամռանից:
Նախարարը չի մասնավորեցրել, թե երբ ու որտեղ պետք է տեղակայվեն ինքնաթիռները:
Նրա խոսքերով, ամերիկյան օդաչուներն իրենց եվրոպական գործընկերների հետ կիրականացնեն ուսումնական թռիչքներ ու կներկայացնեն իրենց պատրաստակամությունը եվրոպական մայցամաքի անվտանգությունը ապահովելու գործում:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Հիշեցնենք, որ F-22 ռմբակոծիչները Միացյալ նահանգների զինված ուժերի արդիական գերծամանակակից ինքնաթիռներից են, որ ներկայումս ռազմական գործողություններ են իրականացնում ԻՊ գրոհայինների դեմ: