Տղամարդկանց ու կանանց տվյալները վերլուծելով` Սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայի գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ այն մարդիկ, ովքեր մշտապես վատ են քնում, շատ են ուտում:
Քիչ քնող մարդը մոտ 500 կալորիա ավել է օգտագործում: Դա չի կարող ազդել նրա կազմվածքի վրա: Փորձարկման մասնակիցների մի մասը քնել է սովորական ռեժիմով, մյուս մասը` նորմայից 1.3-ով պակաս: Բոլորին թույլատրված էր ուտել որքան կկամենան:
Պարզվել է, որ մոտ 1 ժամ 20 րոպե քնի կրճատումը նպաստում է օրը 549 լրացուցիչ կալորիաների ավելացմանը: Հաշվի առնելով, որ մասնակիցների ֆիզիկական ակտիվության մակարդակը նույնն էր, նրանք, ովքեր շատ էին կերել, ավելորդ քաշ էին հավաքել:
Փորձագետների կարծիքով քնի անբավարարությունը պայմանավորված է լեպտին հորմոնի մակարդակի բարձրացման և գրելին հորմոնի մակարդակի պակասեցման հետ, որոնք ազդում են ախորժակի և հագեցվածության վրա: