«Բոկո հարամի» գրոհայինները մոտ ութ հազար քրիստոնյա են սպանել, որոնք պատկանել են Եղբայրների եկեղեցուն, պատմել է Եկեղեցու ղեկավար, վերապատվելի Սամյուել Դալին:
Հույս հայտնելով, որ ահաբեկչական խումբը շուտով կջախջախվի, կրոնավորը նշել է, որ Ադամավա, Յոբե եւ Բորնո նահանգներում ոչնչացվել է տաճարների 70% տոկոսը: Շատ քահանաներ կորցրել են գործը, որովհետեւ եկեղեցիներն այրված են, իսկ հավատացյալները` սպqնված, հաղորդում է Naij.com-ը:
Սամյուել Դալին հիշեցրել է, որ իսլամիստների առեւանգած 300 դպրոցական աղջիկներից 176-ը քրիստոնյա է եղել: Նա Ադամավեի, Յոբեի եւ բորնոյի քրիստոնյա բնակչությանը համեմատել է պատանդների հետ: