Մշակույթ 

Օրվա ծնունդը. Դենիել Ջեյկոփ Ռեդկլիֆ

Անգլիացի դերասան Դենիել Ջեյկոփ Ռեդկլիֆն ծնվել է 1989թ. հուլիսի 23-ին: Նա առավելապես հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ:
 

Առաջին անգամ երիտասարդ դերասանը հայտնվել է էկրանին 1999 թվականին: Այդ նույն թվականին նա հրավիրվել է խաղալու ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում: Նկարահանումները սկսվեցին 2000 թվականին, և ֆիլմը ցուցադրվեց 2001 թվականին:

Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, շահույթը կազմեց 970 միլիոն դոլար: Հետո նկարահանվեցին Փոթերի մասին պատմող հաջորդ ֆիլմերը` «Հարի Փոթերը և Գաղտնի սենյակը (Harry Potter and the Chamber of Secrets), «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը» (Harry Potter and the Prisoner of Azkaban), «Հարի Փոթերը և Հրե գավաթը» (Harry Potter and the Goblet of Fire),«Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» (Harry Potter and the Order of the Phoenix), «Հարի Փոթերը և կիսատոհմիկ արքայազնը» (Harry Potter and the Half-Blood Prince), «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 1», «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2:

Նույն շարքից