Առողջապահություն 

Մարդկության ավելորդ քաշը

analitik.am

Ներկայումս երկրագնդի ողջ մարդկանց քաշը 287 միլիոն տոննա է, որի 15 միլիոն տոննան բացահայտ ավելորդ է, այնպես, եթե երկրագնդի վրա ապրեին նորմալ քաշով լրացուցիչ 242 միլիոն մարդ: Եվրոպացի գիտնականները, կատարելով այս հաշվարկը, եկել են այն եզրակացության, որ մարդկության ավելորդ քաշը լիովին ընդունակ է բացասական ազդել շրջակա միջավայրի վրա: Հատկապես նկատելի այն կարող է արտահայտվել 2050 թվականին, երբ մենք կդառնանք 2,3 միլիոնով ավելի: Կապվածությունն այստեղ ակնհայտ է. որքան մեծ է կենդանի էակի քաշը, այնքան այն շատ կալորիա է պահանջում: Այսինքն, կոպիտ ասած, շատ է ուտում: Նշանակում է, նրան անհրաժեշտ է շատ սնունդ, որի աճման և մշակման համար պահանջվում է շատ էներգիա… Եվ այդպես շարունակ` մինչև ընդհուպ ճարպակալման հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման ծախսերը: Այնպես որ լիովին հնարավոր է, որ արդեն շուտով ավելորդ քաշը փորձագետների կողմից դիտարկվի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության գործոն, ինչպես արդյունաբերության կողմից մթնոլորտ արտանետված չնախատեսված ածխաթթու գազը և բնական պաշարների աննախադեպ օգտագործումը:


Ավաղ, այստեղ ևս առաջատար է ԱՄՆ: Հենց այդ երկրում է ապրում ավելորդ քաշով մարդկանց մեծ մասը` բնակչություն 37,5%-ը, կամ 78 միլիոն մարդ, երկրագնդի բոլոր գոր մարդկանց մեկ-երորդը: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում է ապրում երկրագնդի բնակչության միայն 6%-ը: Իսկ, օրինակ, Ասիայում, որտեղ ապրում է երկրագնդի բնակչության 61%-ը, ավելորդ քաշով մարդիկ ընդամենը կազմում են 13%: Ի դեպ, Ռուսաստանում, ամենահամեստ հաշվարկներով, ավելորդ քաշ ունեն մարդկանց 25-30%-ը, իսկ ճարպակալում` 15-20%-ի մոտ է նկատվում: Ճարպակալման միտում նկատվում է նաև Հայաստանում:


Իսկ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ քրոնիկական սոված է… 



Սկզբնաղբյուրը՝ Առողջապահության լրատու

Նույն շարքից