Մշակույթ 

ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ամերիկահայ կինոռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին

Ս. թ. հուլիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին: Հանդիպման առանցքում եղել է Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը: Ֆիլմի սցենարը գրվել է ԱՄՆ-ում ստեղծագործող Քրիս Բոժալյանի  «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիման վրա: Ի դեպ, այն ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրեքրից մեկն է: Համանուն ֆիլմի դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած  մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը: Նրա ժառանգներից մեկն էլ սկսում է հետաքրքրվել, թե 1915 թվականի ողբերգությունից 100 տարի անց, ինչպես է տատի լուսանկարը  հասել ԱՄՆ:

 

Նախարար Հասմիկ Պողոսյանի հետ զրույցում կինոռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարայնն ասել է, որ իր համար, որպես հայ մարդ, շատ կարևոր է այդ կինոնախագծի  իրականացումը: Հասմիկ Պողոսյանն իր հերթին վստահեցրել է, որ ցանկանում է իրականացված տեսնել ցեղասպանության վերբերյալ յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծ: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկել կինոնախագծին աջակցելու ձևաչափերը:  

Նույն շարքից