ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրերս ընդունել է ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանին: Հանդիպման առանցքում եղել է Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը: Նախարար Հասմիկ Պողոսյանի հետ զրույցում Էրիկ Նազարայնն ասել է, որ իր համար, որպես հայ մարդու, շատ կարևոր է այդ կինոնախագծի իրականացումը: Հասմիկ Պողոսյանն իր հերթին վստահեցրել է, որ ցանկանում է իրականացված տեսնել ցեղասպանության վերբերյալ յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծ: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկել կինոնախագծին աջակցելու ձևաչափերը:
Ֆիլմի սցենարը գրվել է ԱՄՆ-ում ստեղծագործող Քրիս Բոժալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիման վրա, որը ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկն է: Համանուն ֆիլմի դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը: Նրա ժառանգներից մեկն էլ սկսում է հետաքրքրվել, թե 1915 թվականի ողբերգությունից 100 տարի անց ինչպես է տատի լուսանկարը հասել ԱՄՆ: