Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին ստեղծագործական կարիերայում նվաճումների համար MTV Video Music Awards-ի կազմակերպիչները շնորհել են Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակ։
Dailymail-ի հաղորդմամբ՝ այլ դափնեկիրների հայտարարման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին լոսանջելեսյան «Մայքրոսոֆթ» թատրոնում։
Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակը, որը նախկինում հանձնվել է այնպիսի հայտնի կատարողների, ինչպիսիք են Դևիդ Բոուին,Մադոննան և անձամբ Մայքլ Ջեքսոնը, համարվում է MTV Video Music Awards-ի մրցանակների շարքում բարձրագույններից մեկը։