Ինչպես հայտնում է Reuters-ը, Էլվիս Փրեսլիի ամենահին և ամենահայտնի ինքնագրերից մեկը հանվելու է աճուրդի, որն էլ կանցկացվի Մեմֆիսում գտնվող երգչի «Գրեյսլենդ» առանձնատանը: Կազմակերպիչները հույս ունեն, որ յոթերորդ դասարանում Էլվիսի կողմից ստորագրված ընթերցանության տոմսն աճուրդի ամենաթանկ լոտն է լինելու:
«Գրեյսլենդում» կներկայացվեն նաև երգչի հետ կապված այլ առարկաներ՝ ընդհանուր 71 լոտ: Բոլոր առարկաները գտնվել են ավստրալիացի կոլեկցիոներ Գրեգ Փեյջի անձնական հավաքածուի մեջ: Ցուցակում առկա են նաև «Նուրբ սիրիր ինձ» ֆիլմի սցենարը, որը Փրեսլիի լիամետրաժ ֆիլմում խաղալու դերասանական դեբյուտն է, առյուծի գլխով ոսկյա կախազարդը՝ 24 ադամանդներով և երկու զմրուխտներով ու ռուբինով, որը երգիչը կրել է նախագահ Ռիչարդ Նիկնոսի հետ հանդիպման ժամանակ՝ 1970թ.-ին: Լոտերի ամբողջական ցուցակը կհայտնվի Graceland-ի կայքում օգոստոսի 1-ին:
Աճուրդը «Էլվիսի շաբաթը»-ի, որն այս տարի անցկացվելու է օգոստոսի 9-ից 17-ը, մի մասն է կազմելու: Ամեն տարի հազարավոր երկրպագուներ գնում են Մեմֆիս, որպեսզի նշեն Էլվիսի մահվան օրը՝՝ 16 օգոստոս 1977թ.: