Այսպես, 2014թ-ի օգոստոսի 11-18-ը Երիտասարդական նվագախումբը Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ ելույթ կունենա Չինաստանի Ֆոշան քաղաքում:
Նվագախումբը հանդես կգա նաև մրցույթի գալա համերգին:
Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը մշակութային ամենահեղինակավոր և նշանակալի միջոցառումներից է:
Նվագախումբը կներկայանա ևս երկու համերգով Չինաստանի Գուանչժո քաղաքի հեղինակավոր համերգասրահներում՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր: