Ռազմական 

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հյուսիսային Իրաքում լիկվիդացրել են 30 գրոհայինի

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները հյուսիսային Իրաքում լիկվիդացրել են երկրում արգելված Քրդական աշխատանքային կուսակցության շուրջ 34 գրոհայինի:
Այս մասին հայտնել են Թուրքիայի գլխավոր շտաբից, նշելով, որ ավիահարվածները հասցրել են ամերիկյան արտադրության F-16 ռմբակոծիչները:

Հիշեցնենք, որ թուրքական զինված ուժերը ինքնաթիռների, տանկերի ու հրետանու միջոցով ռմբակոծում են ԻՊ խմբավորման ու Քրդական աշխատանքային կուսակցության հենակետերը:
Միաժամանակ քրդերի Թուրքիայում իրականացրած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ ու իրավապահներ:

Նույն շարքից