Առողջապահություն 

Կաթը ջրից ավելի լավ է հագեցնում ծարավը

Ֆիզկուլտուրայի պարապմունքներից հետո երեխաներին ջրի փոխարեն հարկավոր է կաթ  տալ: Այդ կարծիքին են Մակմաստեր համալսարանի գիտնականները: Նրանք պնդում են, որ կաթը ջրից և մնացած ըմպելիքներից ավելի արդյունավետ է օգնում հաղթահարել ջրազրկումը:
 
Կաթը հարուստ է պրոտեինով, կալցիով, ածխաջրերով և էլեկտրոլիտներով: Պարապմունքի ժամանակ երեխաները մեծ քանակությամբ ջուր են կորցնում: Պետք է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի հեղուկով: Կաթը հնարավորություն է տալիս լրացնել քրտինքի հետ կորցրած նատրիի պակասը:
 
Մարզումների դադարի ժամանակ կամ ավարտից հետո մարմին ներթափանցած պրոտեինը օգնում է մկանների զարգացմանն ու աճին: Դրանով այլ ըմպելիքներ կաթի հետ մրցակցել չեն կարող: 8-10 տարեկան երեխաների օրգանիզմում ջրի նորմալ մակարդակը պահպանելու համար լավագույն միջոց է կաթը: 
 
Ոչ երեխաները, ոչ էլ մեծահասակները պարապմունքների ժամանակ անհրաժեշտ քանակությամբ հեղուկ չեն օգտագործում, այնինչ 1% ջրազրկումը կարող է 15%-ով նվազեցնել պարապմունքի արդյունավետությունը, սրտխփոցի հաճախականությունը, մարմնի ներքին ջերմաստիճանը և իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Նույն շարքից