Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի մշակույթի նախարարները կբոյկոտեն Ռուսաստանի տարվա միջոցառումները, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Herald Scotland-ին:
Նշվում է, որ նման որոշման պատճառ է դարձել Ռուսաստանին Ղրիմի կցումը և Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը: Ուկրաինայի արևելքում վերջերս մալայզիական օդանավի կործանումը լրացուցիչ լարվածություն է հաղորդել Մոսկվա - Լոնդոն հարաբերություններին:
Բրիտանիայի և Շոտլանդիայի մշակույթի նախարարները, մասնավորապես Շոտլանդիայի մշակույթի նախարար Ֆիոն Հիսոլը, մտադիր են բոյկոտել մշակութային փոխանակման տարվա շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումները: Սակայն դա չի նշանակում, որ այդ միջոցառումները չեն կայանա առհասարակ:
Ավելի վաղ նման բոյկոտի մասին հայտարարել էր Լեհաստանը: