Ռազմական 

Ուկրաինական ուժայինները շփման գծում կենտրոնացրել են լրացուցիչ 60 տանկ

Ուկրաինական ուժայինները Չասով Յար բնակավայրում կենտրոնացրել են շուրջ 4 հազար զինծառայող ու լրացուցիչ 60 տանկ:

Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ հետախուզության տվյալներով ուկրաինական բանակը շարունակում է նոր ուժեր կենտրոնացնել հակամարտության շփման գծի երկյանքով, ինչպես նաեւ խախտելով մինսկյան համաձայնագրերը, ծանր հրետանային համակարգերից հրետակոծության ենթարկում Դոնբասի խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Միաժամանակ ուկրաինական կողմը խոշոր տրամաչափի հաուբիցներ ու հրթիռային կայաններ է տեղափոխել Նիկոլաեւկա ու Նովոսելովկա բնակավայրեր:
Հենց այս հենակետերից իրականացվել է Դոնեցկի ու Բելայա Կամենքա քաղաքների հրետակոծությունը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել:

Նույն շարքից