Մշակույթ 

Թալինի մշակույթի տունը կվերանորոգվի

Թալինի մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում, և Մշակույթի նախարարության հաջորդ ծրագրերից մեկը կվերաբերի մշակույթի տան վերականգնմանը: Այս մասին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 30-ին լրագրողներին հայտնեց  Արագածոտնի մարզ շրջայցի շրջանակներում՝ այցելելով Թալինի քաղաքային գրադարան, որը գտնվում է քաղաքային մշակութային պալատի տարածքում:


Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետությունում իրականացվել է համայնքային 10 գրադարանների վերազինում, որոնց թվում է նաև Թալինի գրադարանը:


Գնահատելով Թալիս քաղաքի մշակույթի պալատի անմխիթար վիճակը՝  նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց. «Այսօրվա այցիս ընթացքում արձանագրեցի, որ տվյալ ծրագրի ոլորտում մենք ունենք խնդիրներ. իրականացնելով այս առաջին պիլոտային ծրագիրը` մենք չէինք նախատեսել, որ միչև նյութատեխնիկական վերազինում կատարելը պետք է իրականացնել համապատասխան աշխատանքներ: Այդ պատճառով շատ եմ կարևորում սեփական աչքերով իրավիճակը տեսնելը և, կարծում եմ, բոլոր հնարավոր միջոցներով մենք կաշխատենք  վերացնել խնդիրները»:


Նախարարը հավելեց, որ այդ աշխատակնքները կիրականացվեն այն բանից հետո, երբ կլուծվեն երաժշտական և կերպարվեստի դպրոցների վերականգման առաջնային խնդիրները: Նա նկատեց, որ նախ անհրաժեշտ է ունենալ նյութատենիկական պայմաններ, և հետո նոր բերել վերազինման բազան, որպեսզի հնարավոր լինի ապահովել գրադարանի սպասարկումը:


ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու սասին» որոշման համաձայն` 2013թ-ին հանրայինի կարգավիճակ է ստացել հանրապետության 25 գրադարան, այդ թվում` Թալինի և Ապարանի քաղաքային գրադարանները:

Նույն շարքից