Մշակույթ 

Վարչապետն ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:

 

Հանրապետության վարչապետին են ներկայացվել փառատոնի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր:  Որոշվել է 2014 թ. այն անցկացնել սեպտեմբերին՝ այս անգամ ևս ներգրավելով ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը:

 

Ժյուրիի անդամները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել հայ գրականության տարածմանը ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տարեցտարի փառատոնի մասնակիցների թվի ավելացման փաստը և  պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել դրա անցկացմանը:

Նույն շարքից