Կյանքին հրաժեշտ է տվել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սեպուհ Աբգարյանը:
«Հետ կարճատև հիվանդության և վաստակաշատ ու բեղմնավոր կյանքի`«Գոհար» մեծ ընտանիքին, Մելքոնյան կրթական հաստատությանը, իր սիրելի աշակերտներին ու բարեկամներին ու երկրային կյանքին հրաժեշտ տվեց սփյուռքահայ արվեստագետների և մանկավարժների ամեապայծառ և ինքնատիպ դեմքերից մեկը՝ մաեստրո Սեպուհ Աբգարյանը»,- նշվում է գրառման մեջ:
Մաեստրո Աբգարյանը մահացել է օգոստոսի 5-ի վաղ առավոտյան Նկիոսիայի իր բնակարանում: