Մշակույթ 

Հոլիվուդյան հայտնի դերասանը Պուտինի պատկերով մարզաշապիկ է գնել

Հոլիվուդյան դերասան Միկի Ռուրքը, ով ժամանել էր Մոսկվա՝ «Բռնցքամարտի ակադեմիայի» բացմանը, զբոսանքի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խանութից ձեռք է բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով մարզաշապիկ, հայտնում է Взгляд-ը:


Երկուշաբթի կեսօրին Ռուրկը այցելել է  ցուցահանդես, որտեղ կայացել է նախագահի պատկերով մարզաշապիկների նոր հավաքածուի շնորհանդեսը: Ռուրքը փորձել է Պուտինի պատկերով մոխրագույն շապիկը և գնել այն: Խանութում շապիկը գնողների հերթ է գոյացել:


Դերասանն ընդունել է, որ իրեն դուր է գալիս ռուս առաջնորդը: «Ինձ դուր է գալիս այդ տղան (Պուտինը)»,- ասել է նա լրագրողներին:

Նույն շարքից