Առողջապահություն 

Ծխող հայրերը վնասված ԴՆԹ-ն փոխանցում են երեխային

analitik.am

Ծխող հայրերը իրենց երեխաներին փոխանցում են վնասված ԴՆԹ՝ բարձրացնելով քաղցկեղի վտանգը:


Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը վնասում է հայրերի ԴՆԹ-ն, իսկ երեխաները կարող են ժառանգել այդ վնասված գեները: Որպեսզի բեղմնավորող սերմնաբջիջը զարգանա, հարկավոր է 3 ամիս, այդ պատճառով հայրերը պետք է հրաժարվեն ծխախոտից բեղնավորումից 12 շաբաթ առաջ: 


«Փոխանցվող գենետիկ փոփոխությունները կարող են վնասել երեխայի առողջությունը և նպաստել քաղցկեղի զարգացմանը»,- նշել է Բրեդֆորդ համալսարանի հետազոտողներից մեկը:


Նույն շարքից