Հենրիխ Իգնաց Ֆրանց Ֆոն Բիբերը ծնվել է 1644 թվականի օգօստոսի 12-ին Վարտենբերգում: Ավստրիացի կոմպոզիտոր է, ջութակահար: Հենրիխ Բիբերը սովորել է Յոհան Հենրիխ Շմելցերի մոտ: Հայտնի են նրա «Ռոզարիա» կոչվող15 սոնատները: Բիբերը հանդիսանում է 53-ձայնանի «Զալցբուրյան մեսսայի» հեղինակը, որը երկար ժամանակ ուրիշ հեղինակի էր վերագրվում:
Հեղինակել է 15 սոնատները` 15 իրադարձություն Մարիամ Աստվածածնի կյանքից և 16 սոնատ ջութակի համար:
Հենրիխ Բիբերը բավականին լավ հումորի զգացում ուներ, ինչն անդրադարձել է նրա երաժշտության մեջ: Օրինակ` «Ռեպրեզենտատիվա» սոնատն ունի սոխակ, կկու, գորտ, մի աքաղաղ և հավ, լոր, կատու:
Դրանցում կան հնչյուններ, հենց այդ կենդանիների ու թռչունների կատարմամբ, ի դեպ, շատ համարձակ ու օրիգինալ ձևով:
Նրա ջութակի համար նախատեսված ստեղծագործությունները բավականին բարդ են, և մեր օրերում էլ ոչ բոլորը կկարողանան նվագել դրանք: