ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան անվանի դերասան, օսկարակիր Ռոբին Ուիլյամսը: Նրա մարմինը գտել են օգոստոսի 11-ին առավոտյան՝ Կալիֆոռնիա նահանգի Տիբուրոն քաղաքի իր տանը, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ոստիկանության տվյալներով, մահվան նախնական պատճառը ինքնասպանությունն է, սակայն պաշտոնական տեղեկությունը կհրապարակվի փորձաքննությունից հետո, որը նշանակված է օգոստոսի 12-ին:
Նրա մտերիմների հավաստմամբ, վերջին շրջանում նա տառապում էր խոր դեպրեսիայով:
Ռոբին Ուիլյամսը ծնվել է 1951 թ. Հուլիսի 21-ին Չիկագոյում: Կինոյում նկարահանվում է 1977-ից: Նրա հայտնի դերակատարումներից են «Մահացած բանաստեղծների հասարակությունը», «Միսս Դաուպտֆաերը», «Բարի լույս, Վիետնամ», բազմաթիվ այլ դերեր: 1998-ին արժանացել է «Օսկարի»՝ «Խելացի Ուիլլ Հանթինգ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: